Տնտեսություն 

Яндекс-ն Idram համակարգի միջոցով Հայաստան փոխանցումների ծառայություն է սկսել

Օգտատերերն այժմ կարող են միջոցներ փոխանցել Яндекс.Деньги-ում ունեցած դրամապանակից Idram հայկական վճարային համակարգում հաշվի վրա:


Այդկերպ կարելի է հեշտությամբ գումար փոխանցել Հայաստանում բարեկամներին. գումարը կուղարկվի ռուբլիով, իսկ կժամանի դրամով, գրում է argumenti.ru-ն:


Միջոցներ փոխանցելու համար Яндекс.Деньги կայքում բավական է նշել գումարը, Idram-ում հաշվի համարը և հաստատել փոխանցումը: Գումարը կփոխանցվի հաշված րոպեների ընթացքում:


Яндекс.Деньги-ն թույլ է տալիս փոխանցումներ անել Հայաստան նաև այլ միջոցներով՝ բանկային քարտերի և հաշիվների վրա:

Նույն շարքից