Տնտեսություն 

Կայանալու է ԵՏՄ միգրացիոն քաղաքականության հարցերի խորհրդատվական կոմիտեի նիստը

Ապրիլի 8-ին Աստանայում կայանալու է Եվրասիական տնտեսական միության միգրացիոն քաղաքականության հարցերի խորհրդատվական կոմիտեի նիստը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության կոլեգիայի անդամ (նախարար) Թիմուր Սուլեյմանովի ղեկավարությամբ:

Նիստին մասնակցելու են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի պետական մարմիններից եւ բիզնես հանրությունից Խորհրդատվական կոմիտեի անդամներ, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակիցներ:

Օրակարգում ԵՏՄ աշխատավորների կենսաթոշակային ապահովման մասին պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքն է:

Կողմերի ներկայացուցիչներին կտեղեկացնեն ԵՏՄ անդամ պետություններում Միության պայմանագրի XXVI՝ «Աշխատանքային միգրացիա» բաժնի դրույթները գործնականում կիրառելու մասին, ինչպես նաեւ կքննարկեն ԵՏՄ ներքին սահմաններում սահմանային վերահսկողության դյուրացման մասին առաջարկները:

Նույն շարքից