Տնտեսություն 

ՀԲ-ն կանխատեսում է Հայաստանի թույլ կամ բացասական տնտեսական աճը 2015 թվականին. Reuters

Համաշխարհային բանկը կանխատեսում է Հայաստանի տնտեսության  թույլ աճ, կամ նույնիսկ բացասական տնտեսական աճ, որտեղ ռուսական ռուբլու անկումից, ինչպես նաև  Ուկրաինա տարհանվող ապրանքների և դրամական փոխանցումների  նվազումից հետո տնտեսությունը տրորված է:



«Հայաստանում տնտեսական աճը կարող է շատ ցածր լինել, հնարավոր է մոտ 0.8 %  դրական միտումով»,- լրագրողներին երեքշաբթի ասաց Հայաստանում բանկի մասնաճյուղի ղեկավար Լաուրա Բայլեյը:



«Ինչև, այս դրական միտումը կարող է դառնալ բացասական, եթե տնտեսությունը ենթարկվի արտաքին լուրջ ցնցումների»,- ավելացրեց նա: Հայաստանի առևտրային գործընկերների, հատկապես Ռուսաստանի տնտեսական խնդիրները կարող են դառնալ դրա պատճառ:



Կառավարությունը այս տարի կանխատեսում է 4.1 % աճ՝ 2014 թվականի 3.4 %-ի համեմատ, չնայած Կենտրոնական բանկի նախագահն ասաց, որ կանխատեսումը հնարավոր է վերանայվի:



Նախկին Խորհրդային Միության անդամ Հայաստանը, իր 3.2 միլիոն բնակչությամբ, սերտորեն կապված է Ռուսաստանի հետ առևտրային կապերով և դրամական փոխանցումներով: Հայաստանը միացել է նաև Ռուսատանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Եվրասիական Տնտեսական Միությանը, որը, ըստ նախագահի, կարող է մրցակցել Եվրոպական Միության հետ:



Բայլեյի խոսքով, Համաշխարհային Բանկը էլեկտրակայանների արդիականացման համար ծրագրում էր Հայաստանին 52 միլիոն դոլար վարկ տրամադրել և հույս ուներ 25 տարվա համատեղ ծրագրի համար կառավարությունից ստանալ 17 միլիոն դոլարի համաֆինանսավորում:



Ռուսաստանը կառավարում է Հայաստանում էլեկտրաէներգիա մատակարարող միակ ընկերությունը և նրա Հրազդանի ընդարձակ  էլեկտրակայանը:

 



Թարգմանությունը՝ Interpress.am-ի

Նույն շարքից