Beeline-ը հայտարարում է, որ որոշում է կայացվել ընկերության ֆինանսական տնօրենի պաշտոնում նշանակել Դինա Նուրպեիսովային: Այս պաշտոնում նա կփոխարինի Կարեն Կարապետյանին, ով որոշում է կայացրել շարունակել կարիերան այլ ընկերությունում:
Դինա Նուրպեիսովան 3 տարի շարունակ աշխատել է որպես ֆինանսական տնօրեն Ղազախստանում Beeline-ի դուստր ընկերությունում, որտեղ նա պատասխանատու է եղել ֆինանսատնտեսական ղեկավարման համար:
Մեկնաբանելով նշանակումը`Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշեց. «Ողջունում եմ Դինային մեր ընկերությունում եւ մաղթում նրան ու Ֆինասնական տնօրինության ամբողջ թիմին հաջողություններ աշխատանքում եւ նպատակների իրագործում: Ֆինանսական գործառնության պրոֆեսիոնալ ղեկավարումը եւ ֆինանսական գործընթացների գրագետ կազմակերպումը բաժանորդների հավատարության բարձրացմանն ուղղված «Պարզ, հարմար, հաճախորդի համար» ռազմավարության իրագործման կարեւորագույն պայմաններից է»:
«Ուրախ եմ Հայաստանում Beeline-ի թիմի հետ աշխատելու եւ երկրի խոշորագույն օպերատորի ստորաբաժանումներից մեկը ղեկավարելու հնարավորության համար: Ինձ համար շատ հետաքրքիր է աշխատել մի ընկերությունում, որը տրամադրում է հեռահաղորդակցության ծառայությունների ողջ սպեկտրը: Beeline-ի պրոֆեսիոնալ եւ ուժեղ աշխատակազմի հետ մենք կշարունակենք աշխատել մեր դիրքերն ամրապնդելու ուղղությամբ», - նշեց Դինա Նուրպեիսովան:
Դինա Նուրպեիսովան մասնագիտությամբ ինժեներ-տնտեսագետ է: Նա ունի ֆինանսական ոլորտի տարբեր ղեկավար պաշտոններում աշխատելու ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ: Դինայի ձեռքբերումների թվում են Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկի ներդրումների ներգրավման, գործառնական արդյունավետության բարձրացման, ֆինանսական հաշվառման` IFRS-ի վերափոխմանն ուղղված նախագծերի իրագործումը, ինչպես նաեւ իրավաբանական անձանց վերաձեւակերպման գործընթացների կազմակերպումը: