Տնտեսություն 

Բալկանյան երկրները կքննարկեն «Թուրքական հոսքին» միանալու հարցը

Հունգարիայի, Սերբիայի, Մակեդոնիայի, Հունաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները ապրիլի 7-ին Բուդապեշտում կքննարկեն «Թուրքական հոսք» գազատարի նախագծին մասնակցելու հարցը։ Այս մասին հայտնել է Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Դա 5 երկրների կարծիքների փոխանակում կլինի, թե որքանով են նրանք պատրաստ իրականացնել նոր գազատարի նախագիծը, այսինքն՝ տարածաշրջանին  գազ մատակարարելու նոր մայրուղին»,- հայտարարել է Դաչիչը։

Սեր պաշտոնյայի խոսքով՝ հանդիպման գլխավոր թեման կլինի էներգամատակարարման եւ էներգետիկ անվտանգության հարցը։

Հիշեցնենք, որ «Գազպրոմը» «Թուրքական հոսք» նախագծում կներդնի 277.9 մլրդ ռուբլի։

Նույն շարքից