Տնտեսություն 

Յունիբանկում կրճատո՞ւմ են հավաքարարներին

Մենք բազմիցս անդրադարձել ենք  այս բանկի գործունեությանը ՀՀ- ում: Հիրավի այս բանկն առանձնանում է ՀՀ մնացած  բոլոր բանկերից՝ առաջին հերթին իր յուրահատկությամբ, իսկ յուրահատկությունը պայմանավորված է վերջինիս  փաստացի տերերի անձերով:


Ճիշտ է՝ Յունիբանկի 100 տոկոս բաժնետերը Կիպրոսի աֆշորում գրանցված օֆշորային ընկերություն է, սակայն այդ ընկերության բաժնետերերը  Գագիկ Զաքարյանը և Գրիգորի Պեսկովն են:Այս երկու հանրաճանաչ անձանց գործունեությանն անցած տարի բավականին անդրադարձել էր հայկական մամուլը: Մենք նույնպես կանրադառնանք նրանց գործունեությանն առանձին-առանձին՝ ովքե՞ր են, որտեղի՞ց և ո՞ւր են գնում:


Այսօրվա նյութի թեման այլ է. Յունիբանկն իրոք գումարային լուրջ խնդիրներ ունի,  վարկերի տրամադրումը ֆինանսական ճգնաժամի պատճառով, մեղմ ասած, գրեթե դադարել է, սակայն փոխարենն ավելացել են աստղաբաշխական թվերով ավանդներ հավաքելու համար  գովազդները, բնականաբար նաև դրա հետ կապված ծախսերը, և այս ամենի հետ միասին կառավարիչներն էլ գումարներ են հափշտակում:


Այս համատեքստում բանկի վարչության նախագահ Վ.Աթայանը, հավանաբար խորհրդակցելով բանկի սեփականատերերի հետ, գնացել է աննախադեպ քայլի՝ որոշել է կրճատումներ անել և սկսել է, ոչ ավել ոչ պակաս,  հավաքարարներից: Դրանում խմբագրությունը համոզվեց շրջայց կատարելով Յունիբանկի Երևանում գտնվող մի քանի մասնաճյուղեր: Այն կեղտը և գարշահոտությունը,որ սփռված էր այդ մասնաճյուղերում հստակ ապացուցեց, որ վերջին անգամ այդտեղ մաքրություն արել են երևի մոտ 10 օր առաջ:


Լավ է, որ եղանակները ցուրտ են, թե չէ պատկերացնո՞ւմ եք աղբի հոտը տաք եղանակին, բայց առջևում էլ   ամառ է:


Ինչևէ,  այս համատեքտում առավել քան զարմանալի է, որ հավաքարարի փող չունեցող բանկը  տարեկան 18 տոկոսով ավանդ է վերցնում, հետաքրքիր է՝ իսկ չե՞ն մտածում ,որ մի օր էլ պիտի վերադարձնեն այդ գումարները, ավանդի գումարներն էլ հո հավաքարարներ չե՞ն, որ հրամանով ազատեն:

Նույն շարքից