Տնտեսություն 

«Մարաթուկ» զբոսաշրջային ընկերությունը մեղադրվում է մենաշնորհային դիրքը չարաշահելու և սպառողներին մոլորեցնելու մեջ

analitik.am

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօրվա նիստում որոշում է կայացրել զբոսաշրջային ծառայությունների մատուցմամբ զբաղվող «Մարաթուկ» ընկերության նկատմամբ վարույթ հարուցելու մասին։ 

 

Հանձնաժողովը հաշվի է առել մամուլում տեղ գտած հրապարակումներն այն մասին, որ ընկերությունը, տարիներ շարունակ չարտերային թռիչքներ իրականացնելով Երևան-Հունաստանի Կրետե կղզի ուղղությամբ, այդ ոլորտում ունի մենաշնորհային դիրք և չարաշահելով  իր դիրքը՝ նույն գործունեությամբ զբաղվող այլ ընկերությունների համար ստեղծում է մուտքի խոչընդոտներ: 

 

Ընկերությունը մեղադրվում է նաև սպառողներին մոլորեցնելու, մասնավորապես, գովազդային բուկլետներում ոչ ճիշտ տեղեկատվություն նշելու և դրանք տարածելու մեջ:

Նույն շարքից