Տնտեսություն 

Գերմանիայից Վրաստան են ներկրվում կյանքի համար վտանգավոր ավտոմեքենաներ

analitik.am

Գերմանիայից Վրաստան են ներկրվում կյանքի համար վտանգավոր ավտոմեքենաներ: Հանցավոր ցանցի մասին լրագրողական հետաքննություն է իրականացրել Գերմանիայի «Հանրային հեռարձակողը», գրում է Грузия Online-ը:


 

Խոսքը հարյուրավոր ավտոմեքենաների մասին է, որոնք Գերմանիայում ավտովթարից հետո կիսվում են երկու մասի և այդկերպ կոնտեյներների մեջ դրված բերվում Վրաստան: Վրաստանում ավտոմեքենաները կրկին հավաքում են և վաճառում նոր ավտոմեքենայի գնով:

 



Գերմանացի լրագրողները հանցավոր ցանցի գործունեությանը հետևելու ընթացքում Բաթում նավահանգստում հայտնաբերել են մեկ կոնտեյներ: Ընդհանուր առմամբ՝ Վրաստանում արդեն «դզած-փչած» ավտոմեքենայի գինը 7.400 ԱՄՆ դոլար է:

 



Հավաքված ավտոմեքենաների վտանգի մասին խոսել է փորձագետ Հանս-Ուլրիխ Զանդերը: «Հավաքման ձևը, բնականաբար, բարձր մակարդակի վրա է, բայց արդյունքում այն միևնույն է՝ թափոն է: Ավտովթարի ժամանակ այդ մեքենաների անվտանգությունը գրեթե հավասար է զրոյի»,- ասել է նա:

Նույն շարքից