Տնտեսություն 

«Գազպրոմ» ընկերության եկամուտները 2015 թվականին նվազել են

analitik.am

Ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերության եկամուտները 2015 թվականի հունվար-փետրվարին նվազել են: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունը, գրում է vestifinance.ru-ն։

 


Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ հունվար-փետրվարին «Գազպրոմի» եկամուտները գազի արտահանումից կրճատվել են մինչև 7,4 միլիարդ դոլար: Հաղորդվում է, որ ռուսական գազի արտահանումն այս տարի նվազել է՝ հասնելով 2014 թվականի հունվար-փետրվարին գրանցած 37,4 միլիարդ խորանարդից մինչև 27,5 միլիարդի:

 


Ընդհանուր ծավալից 18,7 միլիարդ խորանարդ մետր գազն արտահանվել է ԱՊՀ երկրների սահմաններից դուրս և 8,8-ը՝ ԱՊՀ երկրներ:

 


Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունից հայտնել են նաև, որ անցած տարվա հունվարից գազի միջին գինը 1 հազար խորանարդ մետրի համար 334 դոլարից նվազել է մինչև 269 դոլար:

Նույն շարքից