Տնտեսություն 

Զբոսաշրջային ազատության վարկանիշային ցանկում Հայաստանը զբաղեցրել է 73-րդ տեղը

analitik.am

Հայաստանը 73-րդ տեղն է զբաղեցրել Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի և Henley & Partners ընկերության փորձագետների կազմած ամենամյա «Զբոսաշրջային ազատության վարկանիշային ցանկում»:



 

Վարկանիշային ցանկը կազմվել է մեկ չափանիշի հիման վրա՝ ինչ քանակությամբ պետություններ քաղաքացիները կարող են մեկնել առանց վիզայի: Հայաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել 55 պետություն: Որքան շատ, այնքան ավելի բարձր հորիզոնական է գրավում երկիրը 94 պետություն ներառող ցանկում:

 


Այդ հորիզոնականը Հայաստանը կիսել է Բուրկինա Ֆասոյի, Մավրիտանիայի, Մարոկկոյի հետ: Վրաստանը զբաղեցրել է 68-րդ տեղը, Ադրբեջանը՝ 70-րդ, Ռուսաստանը՝ 38-րդ տեղը:

 


Հետխորհրդային երկրներից զբոսաշրջային ազատությունն ամենամեծը Լատվիայում է, որը զբաղեցրել է 13-րդ տեղը: Լատվիայի բնակիչները կարող են այցելել 158 պետություն:

 


Ցանկի առաջին տեղը կիսել են Ֆինլանդիան, Շվեդիան, Գերմանիան, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան, որոնց քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 174 երկիր:

 


Ճանապարհորդելն ամենադժվարն Աֆղանստանի, Իրաքի, Պակիստանի և Սոմալիի բնակիչների համար է:

Նույն շարքից