Տնտեսություն 

Գազը ռուբլով գնանշվելու հարցը քննարկվում է, բայց նման նախադեպ չկա. Վաչե Գաբրիելյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց, թե արդյոք քննարկվում է հարցը, որ ԵՏՄ անդամ երկրի համար՝ օրինակ ՌԴ-ի հետ գազը և այլ հումքային կարևոր կշիռ ունեցող ապրանքները ռուբլով գնանշվի:



«ՌԴ-ի հետ նույն դաշինքում ենք գտնվում, ի՞նչ հնարավոր ձևեր եք տեսնում նույն գազի համաձայնագրի շրջանակներում անցում կատարել ռուբլով վճարելուն»,- հարցրեց նա:

 

 

Հարցին պատասխանեց փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ով նշեց, թե հարցը, ընդհանուր առմամբ, քննարկվում է, բայց ընդգծեց, որ որպես կանոն Ռուսաստանի կողմից նման նախադեպ չկա:



«Իհարկե, հարցը քննարկման շրջանակներում է, բայց այս պահին նման որոշումների կամ առաջընթացի մասին խոսել վաղ է: Հարցը մեր ուշադրության կենտրոնում է և նման հարցերը ազատականացման շուկայի և այլն, նույնպես կարևորություն ունեն»,- ասաց նա:



Վաչե Գաբրիելյանը նշեց, որ շուկայի միասնականության խնդիրը դրված է ոչ մոտակա՝ երկու-երեք տարիների ընթացքում: «Ինտեգրումն ավելի ծավալված պետք է լինի, որպեսզի դրան հասնենք»,-ասաց նա: 

 

Նույն շարքից