Տնտեսություն 

Պայմանավորվածությունը եղել է դյուրացնել բիզնեսի կյանքը՝ չխաթարելով եկամուտների հավաքագրումը. վարչապետ

Այսօր կառավարության հերթական նիստին Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանի ներկայացրած որոշման մեջ նախատեսվում էր փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում՝ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում», «Արտոնագրային հարկի մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և մի շարք այլ օրենքներում:
 



Արմեն Եղիազարյանն ասաց, որ էլեկտրոնային կրիչների պարտադիր դրոշմավորման դեպքում խնդիր է առաջանում, որ կրիչների վրա եղած ինֆորմացիան վերստուգելու ձև չկա:



«Այսինքն՝ տեղեկանք է տրվելու, որ այդ ինֆորմացիայի հեղինակային իրավունքները չխախտվեն, պաշտպանված լինեն: Բացի այդ, այդ տիպի տեղեկանք ունեցող արտադրողներն ու ներմուծողները պարտադիր պիտի դրոշմապիտակավորեն»,-ասաց նա:
 



Վարչապետի հիշեցրեց, որ պայմանավորվածություն է եղել դյուրացնել բիզնեսի կյանքը՝ չխաթարելով եկամուտների հավաքագրումը և կոչ արեց դա չխախտել:

Նույն շարքից