Տնտեսություն 

Գրանցվել է մոտ 7.000 տաքսիստ, չգրանցվողները տուգանվելու են. Գագիկ Բեգլարյան

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ասաց, որ մոտավորապես յոթ հազար վարորդ գրանցվել է և օրինական դաշտում աշխատում է որպես տաքսիստ:
 



«Ովքեր չգրանցվեն օրենքի սահմաններում տուգանվելու են, բայց մարդիկ նորմալ գրանցվում են ու տուգանվելու կարիք չկա»,-ասաց նա:
 



Նշենք, որ տաքսիստները բողոքում էին օրենքի նոր փոփոխությունից, որով պիտի լիցենզիա ունենան աշխատելու համար:

 

Նույն շարքից