ՀՀ բանկերի կողմից վաճառվող և գնվող ռուբլու փոխարժեքը շարունակվում է աճել. եթե երեկ ռուսական 1000 ռուբլու վաճառքը 8000 ՀՀ դրամ էր, ապա այսօր` 9100: Փոխարենը շարունակում է արժեզրկվել եվրոն:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ բանկերի կողմից վաճառվող և գնվող արտարժույթների մասին տեղեկատվություն զետեղող rate.am կայքից՝ եվրոյի վաճառքի ու առքի փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 3.37, 3.24, տոկոսով:
Մեկ եվրոն գնվում է 511 առավելագույն և 507.84 նվազագույն գնով, վաճառվում 520 առավելագույն, և 517.58 նվազագույն գնով:
Դոլարի առքի միջին փոխարժեքն է 474. 35, իսկ վաճառքինը` 478.13 ՀՀ դրամ: