Տնտեսություն 

Լոլիկի և կարտոֆիլի ցեց վնասատուների դեմ պայքարելու նպատակով կառավարությունը գումար կհատկացնի

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ ՀՀ-ում լոլիկի ականող ցեց ու կարտոֆիլի ցեց վնասատուների մոնիթորինգի իրականացման նպատակով պետական աջակցության ծրագիրը:

 

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանը նշեց, որ Արարատի մարզի մի շարք համայնքներում դեռևս 2011 թվականին են հայտնաբերվել կարտոֆիլի ցեց և լոլիկի ականող ցեց վնասատուները, որոնք տնտեսական մեծ վնաս են հասցնում Արարատյան հարթավայրում վաղահաս կարտոֆիլի, լոլիկի, սմբուկի և տաքդեղի մշակությամբ զբաղվող գյուղացիական տնտեսություններին՝ ինչպես բաց դաշտում ու ջերմատներում, այնպես էլ՝ բերքի պահպանության ընթացքում:

 

Հողօգտագործողները, չկարողանալով ճիշտ որոշել պայքարի միջոցառումների իրականացման ժամկետները, ստիպված ավելացնում են քիմիական մշակումների քանակը, կատարում լրացուցիչ և անարդյունավետ ծախսեր, որոնց արդյունքում բարձրանում է արտադրանքի ինքնարժեքը, նվազում ստացվող եկամուտը: 

Նույն շարքից