Տնտեսություն 

Ռուսաստանից Հայաստանի մասնավոր փոխանցումները հունվար-փետրվարին կրկնակի նվազել են

Բանկային համակարգով ֆիզիկական անձանց անունով ոչ առևտրային նպատակով Ռուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումները 2015 թվականի հունվար-փետրվարին կրկնակի նվազել են 48.3 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` կազմելով մոտ 84.9 միլիոն դոլար, հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի կայքը։



Ռուսական փոխանցումների կրճատումը կապված է 2014 էվականին միջազգային շուկաներում ռուբլու` ավելի քան 50 տոկոսով արժեզրկվելու հետ։ Ողջ 2014 թվականին ՌԴ–ից Հայաստան բոլոր փոխանցումները նվազել են 10.7 տոկոսով` մինչև 1.4 միլիարդ դոլար։



Հայաստանում ռուսական արժույթի փոխարժեքը փետրվարին կազմել է 7.46 դրամ մեկ ռուբլու դիմաց` 2014 թվականի փետրվարի 11.66 դրամի դիմաց։



Չնայած Ռուսաստանից դրամական միջոցների զգալի կրճատմանը` դրանց բաժնեմասը հանրապետության փոխանցումների համախառն ծավալում առաջատար է մնում այլ երկրների թվում։ Ռուսական փոխանցումների բաժնեմասը հանրապետության մասնավոր փոխանցումների համախառն ծավալում հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 69.4 տոկոս։



ԿԲ–ի տվյալներով, Հայաստանից ՌԴ դրամական միջոցների արտահոսքը երկու ամիսներին կազմել է 30.3 միլիոն դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 8.9 տոկոսով։ Այսպիսով, Ռուսաստանից Հայաստան մասնավոր մուտքերի զուտ ներհոսքը կազմել է 54.6 մլն դոլար` նվազելով 60 տոկոսով։



Միաժամանակ, ` 2015 թ.–ի փետրվարին երկիր կատարված դրամական փոխանցումների ծավալը կազմել է շուրջ 47.7 մլն դոլար` 2014 թ.–ի հունվարին նվազելով 42.8 տոկոսով։

2015 թվականի հունվար–փետրվարին երկիր մտած դրամական փոխանցումների ծավալը կազմել է մոտ 122.3 միլիոն դոլար` 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 40.4 տոկոսով։

Կարգավորիչի կանխատեսման համաձայն` ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները 2015 թ.–ին կկրճատվեն 30 տոկոսով։

Նույն շարքից