Տնտեսություն 

Կառավարությունը հաստատեց կրթական ոլորտին առնչվող երեք ծրագիր

Կառավարությունն այսօր հաստատեց Կրթության և գիտության նախարարության կողմից իրականացվելիք երեք ծրագրերին, որոնց համար կտրամադրվի շուրջ 100 մլն դրամ: Ինչպես այսօր կառավարության նիստին ներկայացրեց Կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, դրանցից մեկը տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովման ու ավագ դպրոցների դասագրքերի հրատարակման մասին ծրագիրն է, որի համար կտրամադրվի  965 մլն 503 հազ. դրամ:

 



Երկրորդ ծրագիրը՝ ռազմագիտության կաբինետների վերականգնումն է, ինչի համար կնախատեսվի  15 մլն 304 հազ. դրամ: Իսկ երրորդ ծրագիրը վերաբերում է հատուկ դպրոցների համար նախատեսված ծրագրերի, դասագրքերի, ձեռնարկների, ուսումնական այլ նյութերի մշակմանը, հրատարակմանը և ձեռքբերմանը՝ 16 մլն դրամ:

Նույն շարքից