Տնտեսություն 

Որոտանի կասկադի վաճառքի գործարքը ոչ մի կերպ չի ավարտվում. «Հայկական ժամանակ»

analitik.am

«Հիդրոէլեկտրակայանների Որոտանի կասկադը ամերիկյան «Գլոբալ կոնտուր» ընկերությանը վաճառելու գործարքը ոչ մի կերպ չի ավարտվում: ՀՀ կառավարությունը երեկ կրկին փոփոխություններ կատարեց կասկադի վաճառքի պայմանագրում:

 


Պայմանագիրը ստորագրվել է ավելի քան մեկ տարի առաջ դեռ 2014թ. հունվարին, ըստ որի ամերիկյան ընկերությունը 250 միլիոն դոլար պետք է վճարի: Սա առաջին անգամն էր, որ հայկական էներգետիկ օբյեկտը վաճառվում է ոչ ռուսական ընկերության: Թերևս, հենց սա է պատճառը, որ գործարքը անընդհատ ձգձգվում է:



Պայմանագրում երեկ կատարված փոփոխությունը տեխնիկական է: Բայց դրանից հետո էլ վաճառքի գործարքը դեռևս չի կայացվել, և Որոտանի կասկադը շարունակում է մնալ ՀՀ սեփականությունը: Ուշագրավ է, որ կասկադի համար առաջարկված 250 միլիոն դոլարը ամենաբարձր գինն է, որ Հայաստանի պատմության մեջ երբևէ առաջարկվել է որևէ պետական օբյեկտի համար»,–գրում է թերթը։

 


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից