Միջազգային 

Իտալիայում մաֆիայի դեմ պայքարի շրջանակում`ձերբակալել է 44 մարդ

Իտալիայի իրավապահ մարմինները հատուկ գործողություն են իրականացրել մաֆիայի դեմ պայքարի շրջանակում, որի արդյունքում ձերբակալվել է 44 մարդ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Il Messaggero թերթին։



Ձերբակալությունները կատարվել են հինգշաբթի վաղ առավոտյան Հռոմում, ինչպես նաև Ռիեթի, Ֆրոզինոնե, Աքվիլա, Կատանիա և Էննա արվարձաններում։


Ձերբակալվածները, որոնց թվում է նաև նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Առաջ, Իտալիա» կուսակցության նախկին տարածաշրջանային խորհրդական Լուկա Գրամաձիոն, կասկածվում են մաֆիայի, կոռուպցիայի, կեղծ հաշիվների տրամադրման, արժեթղթերի` խարդախ ճանապարհով փոխանցման և այլ հանցագործություններում։



Իրավապահ մարմինները ևս 21 կասկածյալի զննություն են իրականացնում։

 

 

Նույն շարքից