ԱՄՆ–ի իշխանությունը չի պատրաստվում լրացուցիչ տվյալներ ներկայացնել անցյալ տարի Ուկրաինայում վթարի ենթարկված մալայզիական Boening–ի վերաբերյալ: Այս մասին հայտնել Պետդեպի խոսնակ Մարի Հարֆը։
«Մենք քննիչներին ներկայացրել ենք այն ողջ տեղեկությունը, ինչը, ըստ մեզ, տեղին էր», – ասել է նա։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Հարֆը նշել է, որ խոսքը «այն քարտեզների մասին է, որի վրա պատկերված է, այն, ինչը, ըստ մեզ, տեղի է ունեցել»։
Երեկ ՌԴ ԱԳՆ–ն հորդորել էր Վաշինգտոնին հրապարակել վթարին վերաբերող այն տեղեկությունները, որոնք ամերիկյան արբանյակներն էին գրանցել։