Ստամբուլում 12 ուղևորի հեռացրել են թուրքական Հաթայ մեկնող ինքնաթիռից «Իսլամական պետության» մասին խոսակցությունների համար։
Նրանցից 10 ինդոնեզացիներ են եղել, իսկ 2-ը` սիրիացի: Ըստ ոստիկանության տվյալների, ուղևորներից մեկը լսել է, ինչպես են ինդոնեզացիներն արաբերեն խոսում ջիհադի և ԻՊ մասին: Զգոն ուղևորն իր մտավախությունները կիսել է անձնակազմի հետ, որոնք էլ իրենց հերթին իրավապահներին են կանչել:
Պարզվել է, որ կասկածելի ուղևորները սիրիացիներին օգնող հումանիտար ինդոնեզական կազմակերպության անդամներ են: