Միջազգային 

Ռուսաստանի բացակայությունը G7-ի գագաթնաժողովում «ինչ-որ իմաստով կորուստ է, բայց դա անհրաժեշտ է». Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը RTL ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի բացակայությունը «Մեծ յոթնյակի» գագթնաժողովում անհրաժեշտություն է: 


«Ռուսաստանի բացակայությունը հանդիպմանը «ինչ-որ իմաստով կորուստ է, բայց դա անհրաժեշտ է»,-հայտնել է Մերկելը:



Մերկելն ընդգծել է, որ ռազմական գործողություններն Ուկրաինայի արևելքում և Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին խախտել են «Եվրոպայի խաղաղ կարգը, որը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո»:

Նույն շարքից