Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Նախքան յոթնյակի հանդիպումը, որ կայանալու է Բավարիայում, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր հոդվածում մատնանշել է համաշխարհային հիմնական սպառնալիքները ու հանգել զավեշտալի եզրահանգման:
Նրա կարծիքով Եվրոպայի անվտանգության սպառնալիք է համարվում Ղրիմի վերամիավորումն Ռուսաստանին:
Նրա խոսքերով, ներկայումս համաշխարհային իրավահամակարգի կարեւոր խնդիրներից են Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանին, Էբոլա վիրուսի տարածումն ու ԻՊ խմբավորման դիրքերի ամրապնդումը:
Նա հայտնել է, որ Յոթնյակի երկրները չեն կարող անտեսել այս հարցերի քննարկումը:
Հիշեցնենք, որ մեծ յոթնյակի հանդպումը կայանալու է հունիսի 7-8-ը բավարական Ալպերի Էլմաու դղյակում:
Ռուսաստանը հրավիրված չէ մեծ տերություննրի գագաթաժողովին: