Միջազգային 

Արգելափակել G7-ի գագաթնաժողովը.Մյունխենում ցույցեր են ընթանում

Մյունխենում այսօր լայնածավալ ակցիան է անցկացվել ընդդեմ G7-ի նախագահների ու վարչապետների գագաթնաժողովի։ TASS գործակալության հաղորդմամբ` քաղաքի ոստիկանության տվյալներով՝ ներկայում ցույցին մասնակցում է մոտ 15 հազար մարդ:



Ցույցն անցկացվում է հետևյալ կարգախոսի ներքո՝ «Կանգնեցնել ԵՄ-ի և ԱՄՆ-ի գործընկերության Անդրատլանտյան համաձայնագիրը, փրկել կլիման, պայքարել աղքատության դեմ»։



Պաստառների վրա կարելի է տեսնել հետևյալ գրությունները՝ «Արգելափակել G7-ի գագաթնաժողովը», «Մեզ պետք է այլ աշխարհ»։


Նշենք, որ G7-ի գագաթնաժողովը կանցկացվի հունիսի 7-8-ը, բավարական Էլմաու ամրոցում։

Նույն շարքից