Միջազգային 

Սահակաշվիլին Օդեսայում կադրային ջարդ է սկսել

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Օդեսայի շրջանային ադմիրինիստացիայի նորանշանակ ղեկավար ու Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին վստահեցրել է, որ առաջին անհրաժեշտության դեպքում կվերադառնա Վրաստան:

 

Նրա կարծիքով, առաջիկա 2016թ.-ի ընտրություններում իր կուսակցությունը հաղթանակ է տանելու՝ միաժամանակ ավելացնելով, որ իրավիճակն իր հայրենիքում կտրուկ փոխվել է, ուստի նոր զարգացումներ են սպասվում:

 

Սահակաշվիլին մտադիր է Օդեսայում պաշտոնանկ անել շուրջ 24 շրջանային ղեկավարների:

Նրա խոսքերով դա անհրաժեշտ է Օդեսայում կարգուկանոն հաստատելու ու կոռուպցիային վերջ դնելու համար:

 

Հիշեցնենք, որ Սահակաշվիլին ստանալով Ուկրաինայի քաղաքացիություն, Պորոշենկոյի հրամանագրրով նշանակվել է Օդեսայի շրջանային ադմինիստրացիայի ղեկավար պաշտոնում:

 

Զավեշտալին այն է, որ Սահակաշվիլու դեմ Վրաստանում քրեական գործ  ու հետախուզում է հայտարարված:

 

 

Նույն շարքից