Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Վրաստանի ազգային անվտանգության ծառայության գործակալները հետեւում են Վրաստանի նախկին նախագահ ու Օդեսայի ներկայիս նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլուն:
Նման կարծիք է հայտնել հենց Սահակաշվիլին՝ հայտարարելով, որ արտասհամանյան հատուկ ծառայություններն արդեն ձերբակալել են վրացի գործակալների: Սակայն Սահակաշվիլին հրաժարվել է աննուններ տալ:
Նրա խոսքերով, Վրաստանից իրեն հետեւելու համար ուղարկվել են գործակալներ, որոնցից մեկը մինչեւ հիմա գտնվում է կալանքում, իսկ մյուսներին արտաքսել են տարբեր երկրներից:
Նրա պնդմամբ, խիստ անվեյելուչ է հետեւել մարդուն, ով պաշտոնապես հրավիրված է երրորդ երկրի կողմից:
Հիշեցնենք, որ Վրաստանում Սահակաշվիլու նկատմամբ հարուցվել է մի քանի քրեական գործ ու հայտարարվել է հետախուզում:
Սահակաշվիլին ստանալով Ուկրաինայի քաղաքացիություն, Պորոշենկոյի հրամանագրրով նշանակվել է Օդեսայի շրջանային ադմինիստրացիայի ղեկավար պաշտոնում: