Միջազգային 

Ռոգոզին. Ռուսաստանը կշարունակի օժանդակել Մերձդնեստրի հանրապետությանը

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Տարածաշրջանում սոցիալ-տնտեսական ու քաղաքական կայունություն ապահովելու համար Ռուսաստանը բոլոր իրավիճակներում կշարունակի օժանդակել Մերձդնեստրի հանրապետությանը:

 

Այդ մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ ԴմիտրիՌոգոզինը, նշելով, որ ներկայումս ողջ աշխարհն ու առաջին հերթին Մերձդնեստրի բնակչությունը պետք է հասկանա, որ Ռուսաստանը շարունակելու է իր օժանդակությունը՝ հանրապետությունում կայունության ու անվտանգության ապահովման համար:

 

 

Ռոգոզինն ավելացրել է, որ Ռուսաստանը ամեն կերպ պաշտպանելու է Մերձդնեստրի ինքնիշխանությունը նրա հարեւանների ոտնձգություններից ու թույլ չի տալու հանրապետության մեկուսացումը:

 

 

Նույն շարքից