Միջազգային 

Օբաման ԵՄ-ի հետ կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման հարցը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամսվա վերջին եվրոպացի գործընկերների հետ կքննարկի Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների ընդլայնման անհրաժեշտությունը: Այս մասին հունիսի 4-ին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ավագ տնօրեն Չարլզ Կուպչանը:

 

Սպիտակ տան փոխանցմամբ, նա նշել է, որ Եվրամիության Խորհրդի վերջին հանդիպման ընթացքում որոշում է ընդունվել, որ պատժամիջոցները պետք է կապված լինեն Մինսկի համաձայնությունների լիարժեք իրագործման հետ: «ԱՄՆ կարծում է, որ Մինսկի համաձայնությունները հեռու են իրականացումից»,- ընդգծել է Չարլզ Կուպչանը:

 

Նա նշել է, որ Օբաման եւ եվրոպական երկրների ղեկավարները նաեւ կքննարկեն Մինսկի համաձայնությունների խախտման ավելի լայն համատեքստը:

Նույն շարքից