Միջազգային 

Ջոն Քերին վիրահատությունից հետո, սկսել է քայլել

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, բարեհաջող վիրահատությունից հետո, սկսել է քայլել հենակների օգնությամբ: Այս մասին հայտնում է TASS-գործակալությունը՝ հղում անելով Պետդեպի խոսնակ Մարի Հարֆին:

 

 

Պետդեպի խոսնակի խոսքերով՝ ստացված վնասվածքի պատճառով ԱՄՆ պետքարտուղարի օրակարգը թերի է։  



Հայտնի է, որ վիրահատությունը եղել է տեղական անզգայացմամբ և տևել է 4 ժամ։  Պետքարտուղար Քերիի ոտքը վիրահատել է Մասաչուսեթսի հիվանդանոցի վիրաբույժը:



Նշվում է, որ վիրահատությունը հաջող է անցել, առանց բարդությունների: Սպասվում է, որ առաջիկայում Քերին դուրս կգրվի հիվանդանոցից:

Նույն շարքից