Միջազգային 

ԵԱՀԿ Մինսկի Խմբի ֆրանսիացի համանախագահը կմասնակցի Բաքվի Եվրոպական խաղերի բացման արարողությանը

ԵԱՀԿ Մինսկի Խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեր Անդրիեն կմասնակցի հունիսի 12–ին Բաքվում մեկնարկող Եվրոպական խաղերի բացման արարողությանը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ–ները` հղում անելով Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեին։


 

Բաքվում ընդհանուր առմամբ կանցկացվի 20 մարզական մրցաշար` 16 օլիմպիական մարզաձևերի և չորս` ոչ օլիմպիական։



Եվրոպայի ավելի քան 6 հազար մարզիկներ կներկայացնեն իրենց երկրները 17 օրվա ընթացքում։ Եվրոպական առաջին խաղերը կկազմակերպվեն Բաքվի 21 օբյեկտներում։



Արդեն վաճառվել է ավելի քան 200 հազար տոմս։

Նույն շարքից