Միջազգային 

Ռուսաստանը չի կարող վերադառնալ G8․ Կանադայի վարչապետ

Ռուսաստանը չի կարող վերադառնալ G8, քանի դեռ այդ երկիրը ղեկավարում է Վլադիմիր Պուտինը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։  Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը։ Վարչապետը այս հայտարարությունը արել է Ուկրաինա մեկնելուց և Գերմանիայում G7-ի ղեկավարների հետ հանդիպումից առաջ:



«Կանադան կտրուկ դեմ Է այն բանին, որ Պուտինը երբևիցե վերստին նստի «յոթնյակի» բանակցությունների սեղանի շուրջ: Ռուսաստանի վերադառնալու հարցի լուծումը պահանջում է կոնսենսուս, բայց կոնսենսուս երբեք չի լինի»,- նշել է վարչապետը:


Նույն շարքից