Միջազգային 

Գերմանիայի նախագահը և կանցլերը հրաժարվել են Բաքու մեկնել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն և երկրի մյուս դեմքերը հրաժարվել են Բաքու մեկնել Եվրոպական առաջին խաղերի բացման արարողությանը մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է tagesspiegel.de կայքը։



Հաղորդագրության համաձայն, Ադրբեջան չի մեկնի նաև Ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը և Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը։



Der Tagesspiegel–ը նշում է, որ Գերմանիայի այս որոշումը, մասնավորապես, պայմանավորված է այն հանգամանքով, որ ադրբեջանական բանտերում են գտնվում ընդդիմության շուրջ հարյուր ներկայացուցիչներ, ակտիվիստներ, լրագրողներ և իրավապահներ։

 

 

Նույն շարքից