Ամերիկացի հանրահայտ դերասան և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերն կարծիք է հայտնել, որ նա ավելի լավ կղեկավարեր ԱՄՆ-ը, եթե լիներ նախագահ Օբամայի փոխարեն, գրում է Daily Mail-ը։
Նա այդ մասին հայտնել է Սիդնեյում Terminator Genisys ֆիլմի պրեմիերայի ժամանակ տված հարցազրույցի ընթացքում։
Շվարցենեգերը Կալիֆորնիայի նահանգապետ է եղել՝ 2003-ի նոյեմբերից մինչև 2011-ի հունվար ամիսը։
Նշվում է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Օբաման՝ դեմոկրատական կուսակցության, իսկ Շվարցենեգերը հանրապետական կուսակցության անդամ է։