Միջազգային 

Ադրբեջանը փակում է Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալությունը գրում է, որ պաշտոնական Բաքուն գնում է Արևմուտքի հետ հարաբերությունների հետագա խստացման:

 

Ադրբեջանի կառավարությունը հաստատել է, որ այլևս անհրաժեշտ չի համարում Բաքվում ԵԱՀԿ նախագծերի համակարգողի գործունեությունը: Ուստի Ադրբեջանի կառավարությունը 2015 թվականի հունիսի 4-ից ուժը կորցրած է համարում 2014 թվականի սեպտեմբերի 24-ին ստորագրված համապատասխան պայմանագիրը:



Հաղորդվում է, որ Ադրբեջանի կառավարությունը մեկ ամիս է տվել ԵԱՀԿ-ին՝ ավարտելու տեխնիկական հարցերը: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը ԵԱՀԿ անդամ երկրներին իրազեկել է պաշտոնական Բաքվի որոշման մասին:

Նույն շարքից