G7-ի գագաթնաժողովը հաջորդ տարի կանցկացվի ճապոնական Սիմա քաղաքում, որը գտնվում է գլխավոր Հոնսյու կղզու հարավարևմտյան Միե պրեֆեկտուրայում։ Գերմանիա մեկնելուց առաջ, որտեղ պետք է կայանա G7-ի գագաթնաժողովը, հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:
Աբեն նշել է, որ ցանկանում է համաշխարհային առաջնորդներն անձամբ զգան ճապոնական հիասքանչ բնությունն ու հարուստ մշակույթը։
G7-ի գագաթնաժողովը Միե պրեֆեկտուրայում անցկացնելու առաջարկով ավելի վաղ հանդես էր եկել նահանգապետ Էյկեյ Սուձուկին։