Միջազգային 

Յացենյուկը մինսկյան հանաձայնագրի խախտման մեջ մեղադրել է Դոնբասին ու Ռուսաստանին

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Մեծ յոթնյակի գագաթաժողովի նախօրեին Ռուսաստանը խախտելով մինսկյան համաձայնագրով հաստատված հրադադարը՝ հրահանգել է Դոնբասի աշխարհազորայիններին վերսկսել ռազմական գործողությունները:

 

Նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, նշելով, որ Ռուսաստանը չեղյալ հայտարարելով ու խոչընդոտելով կոնտակտային եռակողմ խմբի աշխատանքները՝ հրամայել է աշխարհազորային հարձակում վերսկսել սահմանագծի ողջ երկայնքով:

 

Նա կոչ է արել միջազգային հանրությանը զսպել Ռուսաստանի ռազմատենչ նկրտումներն ու գնահատական տալ ագրեսիային՝ ավելացնելով, որ դա մարտահրավեր է ողջ համաշխարհային հանրությանը:

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից