Միջազգային 

Ադրբեջանը ցանկություն է հայտնել փակել Բաքվում տեղակայված ԵԱՀԿ գրասենյակը

Պաշտոնական Բաքուն ցանկություն է հայտնել փակել Բաքվում տեղակայված ԵԱՀԿ գրասենյակը: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում կատարելով Turan գործակալությանը, որն էլ վկայակոչում է իրազեկ դիվանագիտական աղբյուրները:



Հաղորդվում է, որ ԵԱՀԿ գրասենյակի փակման որոշման փաստաթուղթը Ադրբեջանի ԱԳՆ-ն դեռևս հունիսի 3-ին ուղարկվել է ԵԱՀԿ գլխավոր գրասենյակ, որը գտնվում է Վիեննայում:



«Ադրբեջանի կառավարությունը նշում է, որ այլևս Բաքվում ԵԱՀԿ ծրագրերի համակարգողի գործունեության անհրաժեշտությունը չի տեսնում: Այդ իսկ պատճառով Ադրբեջանի կառավարությունը 2015-ի հունիսի 4-ից անվավեր  է համարում  «Բաքվում ԵԱՀԿ ծրագրերի համակարգողի մասին Ադրբեջանի կառավարության և ԵԱՀԿ-ի միջև փոխըմբռնման շուրջ հուշագիրը», որն ստորագրվել է 2014-ի սեպտեմբերի 24-ին: Երկրի կառավարությունը ԵԱՀԿ-ին մեկ ամիս ժամանակ է տրամադրում տեխնիկական հարցերը կարգավորելու համար», - ասվում է հաղորդագրությունում։

 

 

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հունիսի 5-ին ԵԱՀԿ անդամ երկրներին տեղեկացրել է պաշտոնական Բաքվի որոշման մասին: Նշվում է, որ որևէ մեկնաբանություն Ադրբեջանի ԱԳՆ-ից կամ այլ կառույցներից դեռևս չի ստացվել:

Նույն շարքից