Գերմանիայի կանցել Անգելա Մերկելը «Deutsche Welle» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ ՌԴ անհրաժեշտ է ներգրավել կարևոր համաշխարհային խնդիրների լուծմանը G7 շրջանակներից դուրս։ Այս մասին հայտնոջմ է gazeta.ru կայքը։
Նրա խոսքերով, G7-ի մասնակիցները դեռևս կքննարկեն, թե Մոսկվային որ հարցերի կարգավորմանն է անհրաժեշտ ընդգրկել։
Մերկելը հիշեցրել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման նպատակով գործում է նորմանդյան ձևաչափը, իսկ իրանական միջուկային խնդրի հարցով զբաղվում է «հինգ պլյուս մեկ» միջնորդական առաքելությունը, որում Ռուսաստանը ևս ներկայացված է։