Միջազգային 

Սպիտակ տունը ժամանակավորապես փակ է

Սպիտակ տունը ժամանակավորապես փակվել է նկատված անօդաչու սարքի պատճառով։ Այս մասին հաղորդում է Associated press գործակալությունը:  

 

Տեղեկատվության համաձայն, միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը կեսօրից անց։ Որոշ ժամանակ անց, ԱՄՆ նախագահի նստավայրը վերսկսել է իր բնականոն աշխատանքը։ Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

 

Նշենք, որ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի կենտրոնն համարվում է փակ օդային տարածք, որտեղ արգելվում է նաև անօդաչու սարքերի թռիչքները։

 

Նույն շարքից