Գերմանացի մարմնամարզիկների կոնֆեդերացիան միացել է ՄԱԿ-ի զեկուցողների կոչերին` պահանջելով ազատ արձակել Ադրբեջանի քաղբանտարկյալներին: Այս մասին հաղորդում է Frankfurter Allgemeine պարբերականը` հղում անելով գերմանական օլիմպիական սպորտաձևերի կոնֆեդերացիայի մարմնամարզիկների հանձնաժողովի մամուլի քարտուղարի հայտարարությանը:
Կոնֆեդերացիայի կոչում ասվում է, որ եվրոպական խաղերը պետք է մեծ դերակատարում ունենան Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակը շտկելու գործում:
Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված` պարբերականը նկատում է, որ Եվրոպական խաղերի մեկնարկից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախաձեռնել է իր ավտոկրատական իշխանությունը քննադատողների լայնածավալ ձերբակալությունների շարք: