Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն հայտարարել է, թե որևէ բանի համար չի զղջում և իրեն երջանիկ մարդ է համարում։ Այս մասին ՌԴ նախագահն հայտնել է իտալական «Corriere della Sera» պարբերականին տված հարցազրույցում։
«Պետք է լիովին անկեղծ լինեմ Ձեզ հետ, առանց որևէ բան մտաբերելու։ Աստված, ամենայն հավանականությամբ, կյանքս այնպես է դասավորել, որ ոչ մի բանի համար չեմ զղջում», - ասել է ՌԴ նախագահը։