Իրաքի նախկին փոխվարչապետ Թարիք Ազիզը, ով 2010 թվականին մահապատժի էր դատապարտվել, մահացել է կյանքի 80–րդ տարում Նասիրիա քաղաքում, հայտնում է Ֆրանս Պրես գործակալությունը` հղում անելով տեղական իշխանությունների ներկայացուցչին։
Թարիք Ազիզը երկար տարիների ընթացքում եղել է իրաքյան ղեկավարության առանցքային ներկայացուցիչներից մեկը և Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի ամենամոտ շրջապատում միակ քրիստոնյան։ Հիշեցնենք, որ Հուսեյնը կախվել է 2006 թվականի դեկտեմբերի 30–ին դատարանի դատավճռով։ 2003 թվականի ապրիլին Ազիզը կամավոր հանձնվել է Իրաքի ամերիկյան հրամանատարությանը։
2010 թվականի հոկտեմբերին դատարանն Ազիզին մահապատժի է դատապարտել։