Միջազգային 

Դեմիրթաշը չի պատասխանել Էրդողանի հեռախոսազանգին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Արդահանում տեղաբնակներ հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Դիարբեքիրում երեկ գրանցված պայթյունից հետո զանգահարել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին, սակայն վերջինս չի պատասխանել իր հեռախոսազանգին:


Ինչպես հաղորդում է թուրքական Star թերթը, Էրդողանի կարծիքով Դիարբեքիրում տեղի ունեցածը միտված է եղել խորհրդարանական ընտրությունների անցկացումը ձախողելուն:



Խոսելով իրենց իշխանության տարիներից՝ Էրդողանը հիշեցրել է բարեփոխումների մասին, մասնավորապես այն, որ իրենց իշխանության գալու ժամանակ Թուրքիայում կար 25 օդանավակայան, մինչդեռ այժմ դրանց թիվը հասել է 55-ի:



Նա նաև կարևորել է Ստամբուլում երրորդ օդանավակայանի կառուցումը, որի նախագիծը գնահատվում է 12 միլիարդ եվրո: 

Նույն շարքից