Միջազգային 

Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունները ընթանում են դանդաղ տեմպերով

Իրանի միջուկային ծրագրի մշակման հարցում առաջընթաց է նկատվում, սակայն գործընթացը դանդաղ է ընթանում։ Այս մասին Վիեննայում Թասնիմ հեռուստաընկերությանը հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։


«Միասնական համալիր գործողությունների պլանի մշակման նախագիծը ընթանում է հաջող, սակայն դանդաղ»,- մեջբերում է նախարարի խոսքը ՏԱՍՍ-ը։

Ակնկալվում է, որ Իրանի եւ «վեցնյակի» լիագումար բանակցությունների փուլը կարող է սկսվել արդեն եկող շաբաթ։


Կողմերը փորձում են համաձայնեցնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնության նախագիծը, որը պետք է ստորագրվի մինչեւ հունիսի 30-ը։

Նույն շարքից