Տնտեսություն 

Կարկուտի հետևանքով հիմնականում տուժել են ծիրանենին և խաղողի այգիները․ գյուղնախարար

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտնեց, որ գարնան ամիսներին հանրապետությունում տեղացած կարկուտի հետևանքով հիմնականում տուժել են բազմամյա տնկարկները, պտղատու ծառատեսակները` հիմնականում ծիրանենին, և խաղողի այգիները:

 

Նրա խոսքերով՝ կարկուտը տեղացել է Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Շիրակի մարզերում: Մարզերում ստեղծվել են աշխատանքային խմբեր, ճշտվում են վնասների չափերը: 

 

«Մեր երկրում կարկտահարության հավանականությունը մեծ է ապրիլից օգոստոս ընկած ժամանակահատվածում` կապված մեր աշխարհագրական դիրքով: Յուրաքանչյուր տարի հակակարկտային կայանների տեղադրման ծավալներն ավելացնում ենք, անցած տարի տեղադրվել է ութսուն կայան, այս տարի արդեն իսկ տեղադրվել է ութը»,- ասաց Ս.Կարապետյանը:

 

Ըստ գյուղատնտեսության նախարարի՝ հակակարկտային կայանների արդյունավետությունը կազմում է 60-80 տոկոս, իսկ աշխարհում արդեն օգտագործում են հիմնականում ցանցային եղանակով պաշտպանության տեխնոլոգիաներ: 

Նույն շարքից