Տնտեսություն 

ՏՄՊՊՀ-ի փոստային ծառայությունների գումարային սահմանաչափը դարձվեց 2 մլն 100 հազ. դրամ

Կառավարությունն այսօր հաստատեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի փոստային կապի ծառայությունների գումարային սահմանաչափը ավելացնելու մասին որոշման նախագիծը։ Որոշման նախագծի համաձայն սահմանաչափը այսուհետ կկազմի 2 մլն 100 հազ. Դրամ։ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ որոշումը հավելյալ ծախս չի առաջացնի։



«Փոստային կապի ծառայությունների գումարային սահմանաչափը կավելացվի ի հաշիվ հեռախոսային ծառայությունների գումարի։ Արդյունքում ծախսը կմնա անփոփոխ»,-ասաց նա։



Որոշման նախագծի համաձայն՝ որոշումը կապահովի հանձնաժողովի բնականոն գործունեությունը և կբարձրացվի գործունեության արդյունավետությունը:

Նույն շարքից