Տնտեսություն 

Հայաստանը ԱՄՆ-ից 6,7 մլն դոլար կստանա քաղաքացիական ավիացիայի համար

Հայաստանը USAID-ից կստանա լրացուցիչ գրանտային ֆինանսավորում՝ 6 մլն 683 հազար դոլարի չափով՝ նորմատիվային փաստաթղթերի կազմման համար։ Այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության՝ հունիսի 4-ի նիստում։



Բուն համաձայնագիրը կնքվել էր 2010 թվականին: 6-րդ փոփոխությամբ նախատեսվում է նշված նպատակին լրացուցիչ հատկացնել 6 մլն 683 հազար ԱՄՆ դոլար, որի դեպքում հատկացման ընդհանուր թիվը կգերազանցի 51 մլն դոլարը:


6-րդ փոփոխությունը նախատեսում է, որ դրամաշնորհ ստացողը պետք է մշակի քաղաքացիական ավիացիայի նոր օրինագիծ, սահմանի վերջինիս առնչվող ընթացակարգերը, փոփոխություն կատարի բնապահպանական և բնօգտագործման վճարների օրենքում՝ Արարատի և Արմավիրի մարզերի ձկնաբուծարաններում օգտագործվող ստորգետնյա ջրի վճարը սահմանելով ծավալի 100 տոկոսի չափով, ինչպես նաև ապահովի ջրի որակի և ջրօգտագործման թույլտվության տվյալների հասանելիությունը հանրությանը:

Նույն շարքից