Հիշում եմ և պահանջում 

Արամ Ա-ն Կանադայում հանդիպել է վարչապետ Սթիվեն Հարփերի հետ

analitik.am

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հունիսի 3-ին Օտավայում հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի հետ, գրում է «Արմենպրես»-ը: հղում անելով Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքին:

 


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել Կանադայի ժողովրդին ու կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով իրենց որդեգրած հստակ կեցվածքի համար: Վեհափառ Հայրապետը նաև իր մտահոգությունն է հայտնել ընդհանրապես Միջին Արևելքում և հատկապես Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ ու կոչ է ուղղել Կանադայի պետությանն ավելի գործոն կերպով օժանդակելու սիրիական տագնապի լուծմանն ու քրիստոնյա համայնքների պաշտպանությանը:



Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը վարչապետին պարգևատրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Իշխան» շքանշանով՝ որպես գնահատություն հայ ժողովրդի արդար դատի նկատմամբ ցուցաբերած աջակցության:

 


Նախ հանդիպում է տեղի ունեցել Վեհափառ Հայրապետի և վարչապետի միջև, ապա հանդիպմանը միացել է Նորին Սրբության գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մեղրիկ Եպս. Բարիքյանը, Ազգային կենտրոնական վարչության անդամ Ժիրայր Պասմաջյանը, Ազգային վարչության ատենապետ Գրիգոր Տեր Ղազարյանը, Հայ Դատի հանձնախմբի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանը, Կանադայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Տիար Րաֆֆի Տոնապետյանը և Գերպ. Տ. Հուսիկ Ծ. Վրդ. Մարտիրոսյանը:

Նույն շարքից