Հիշում եմ և պահանջում 

«Հույսը վերջինն է մահանում» նախագիծը՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

analitik.am

Դետրոյթում բնակվող հայտնի հայ լուսանկարչուհի Միշել Անտոնյանի աշխատանքային փորձը լի է տպավորիչ ձեռքբերումներով: Նրա աշխատանքը ներկայացվել է աշխարհով մեկ, իսկ մասնագիտական տեսլականը պարզապես հիացնում է: Անտոնյանը Knight հիմնադրամի դրամաշնորհի դափնեկիր է, գրում է hyetimesmusic.com կայքը:



Միշելը մի հիշարժան նախագիծ ունի, և Knight հիմնադրամը նույնպես կարծում էր, որ այն իսկապես հզոր է և արժանի աջակցման: Այն կոչվում է «Հույսը վերջինն է մահանում». Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված լուսանկարներով և էսսեներով իր գիրքը Միշելն ամփոփել էր «Մի օր նրանք կճանաչեն մեզ հետ պատահածը, ոչ կյանքիս ընթացքում, բայց մի օր…» նախադասությամբ:



Ինչպես գրել էր նրա լրագրող եղբայր Բոբ Ուրլյանը Wall Street Journal-ում՝ Անտոնյանն իր գիրքը կներկայացնի այս տարվա սեպտեմբերին:

Նույն շարքից