Հիշում եմ և պահանջում 

Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում է տեղի ունեցել

analitik.am

Հունիսի 1-ին Գերմանիայի Թյուրինգիա երկրամասի մայրաքաղաք Էրֆուրտի քաղաքապետարանի պատմական սրահում տեղի է ունեցել «Հայաստան. երկիր Եվրոպայի սահմանագծում» խորագրով միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառումը կազմակերպվել էր «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Թյուրինգիայի մասնաճյուղի, Հայ-գերմանական ընկերակցության և Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ, հաղորդում է ԱԳՆ-ն:



Միջոցառմանը ներկա են եղել երկրամասի խորհրդարանի և կառավարության անդամներ, քաղաքային իշխանությունների պաշտոնյաներ, գիտական և հասարակական շրջանակների ներկայացուցիչներ, լրագրողներ:



Ներկաներին ողջույնի խոսքով դիմել է Թյուրինգիայի փոխվարչապետ Հայկե Թաուբերտը և Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Այնուհետև զեկույցով հանդես է եկել Հայ-գերմանական ընկերակցության նախագահ Րաֆֆի Կանտյանը:



Հայազգի երաժիշտներ Զառա և Արտաշես Ստամբոլցյանները, ինչպես նաև գերմանացի երգչուհի Վիկտորիա Քարը ներկաների համար կատարել են հայ և եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Նույն շարքից